Ունե՞ք ոտքերում ցավ, ծանրության զգացողություն կամ այտուց
Եթե ունեք քրոնիկ երակային անբավարարության առաջին նշաններն, ապա Դետրալեքս 1000-ը նվազեցնում է այս զարգացող վիճակի հետ կապված հետևյալ նշաններն ու ախտանիշները 1՝ 1 :
Ծանո՞թ է թվում
Անցեք մեր արագ ինքնագնահատման թեստը և օգտագործեք ստացված արդյունքը՝ Ձեր հետագա քայլերն ուղղորդելու համար:
Ունե՞ք հետանցքի շրջանում քոր կամ արյունահոսություն
Դուք կարող եք զգալ անհարմար քոր և արյունահոսություն, որոնք ի հայտ են եկել թութքի պատճառով: Դետրալեքս 1000-ն արագորեն նվազեցնում և թեթևացնում է և՛ սուր, և՛ կրկնվող թութքի հետևյալ նշաններն ու ախտանիշները 2,3 :
Անվտանգության վերաբերյալ տեղեկատվություն
Դետրալեքս 1000-ի անվտանգության վերաբերյալ տեղեկատվություն
Դետրալեքս 1000: ֆլավոնոիդային միկրոնիզացված մաքրված ֆրակցիա – 1000 մգ, այդ թվում՝ դիոսմին – 90% (900 մգ), ֆլավոնոիդներ՝ հեսպերիդինի ձևով - 10% (100 մգ): Կիրառման ցուցումներ: Դետրալեքսը ցուցված է երակային և ավշային անբավարարությամբ պայմանավորված ախտանիշների (ցավ և ծանրություն ոտքերում, ոտքերի հոգնածություն և գիշերային ջղակծկումներ), թութքի սուր նոպայով պայմանավորված ֆուկցիոնալ ախտանիշների։*Կիրառման ցուցումներ, եղանակներ և դեղաչափեր: Մեծահասակների համար թույլատրելի օրական դեղաչափը 1 դեղահատն է, որը նախընտրելի է ընդունել առավոտյան՝ ուտելու ընթացքում: Թութքի նոպայի դեպքում՝ դեղաչափը կարող է հասնել մինչև 1 դեղահատ 3 անգամ օրական։ Հակացուցումներ: Դետրալեքսը հակացուցված է ակտիվ բաղադրատարրի և/կամ օժանդակ նյութերից որևէ մեկի նկատմամբ գերզգայնություն ունեցող պացիենտներին: *Կիրառման հատուկ հրահանգներ և նախազգուշացումներ: Թութքի սրացման ժամանակ Դետրալեքսի նշանակումը չի փոխարինում ուղիղաղիքային խանգարուﬓերի հատուկ բուժմանը։ Եթե ախտանիշներն արագ չեն անհետանում, ապա անհրաժեշտ է իրականացնել պրոկտոլոգիական հետազոտություն և վերանայել բուժումը: Փոխազդեցությունն այլ դեղաﬕջոցների հետ՝ չի արձանագրվել։ Կիրառումը հղիության և կրծքով կերակրելու շրջանում ցանկալի չէ Դետրալեքս դեղը օգտագործել *Կողմնակի ազդեցություններ: Հաճախակի թեթև (ոչ ծանր) կողմնակի ազդեցություններ
փորլուծություն, մարսողության խանգարումներ, սրտխառնոց, փսխում: Ոչ հաճախ՝ կոլիտներ։ Հազվադեպ՝ գլխապտույտ, գլխացավ, ընդհանուր թուլություն ցանավորում, քոր, եղնջացան։ Անհայտ հաճախականությամբ՝ որովայնային ցավ, դեմքի, լեզվի, կոպերի անգիոայտուց: Կվինկեի այտուցի եզակի դեպքեր: *Դեղաբանական հատկություններ: Դետրալեքսը ազդում է երակային արյան վերադարձն ապահովող համակարգի վրա, նվազեցնում է երակների լայնացումն ու արյան կանգը, կարգավորում է մազանոթների թափանցելիությունը, բարձրացնում է դրանց դիմադրողականությունը:
Լես Լաբորատոիրես Սերվիե, Ֆրանսիա,
92284 Սուրեն սեդեքս, Կարնո փ, շ․ 50
Les Laboratoires Servier 50,
rue Carnot 92284
Suresnes cedex France
Լրացուցիչ տեղեկատվության համար ծանոթանալ դեղի ընդհանուր բնութագրին։
References:
- Adapted from Nicolaides A, Kakkos S, Baekgaard N, et al. Management of chronic venous disorders of the lower limbs. Guidelines according to scientific evidence. Part I. Int Angiol. 2018;37(3):181-254.1
- Shelygin Y, Krivokapic Z, Frolov SA, et al. Clinical acceptability study of micronized purified flavonoid fraction 1000 mg tablets versus 500 mg tablets in patients suffering acute hemorrhoidal disease. Curr Med Res Opin. 2016;32(11):1821-1826.
- Godeberge P. Daflon 500mg is significantly more effective than placebo in the treatment of hemorrhoids. Phlebology. 1992;7(suppl 2):61-63.*
2024