Դետրալեքս 1000՝ երակների վարիկոզ հիվանդության հետ կապված ախտանիշների՝ ոտքերի ցավի, ծանրության և հոգնածության զգացողության դեպքում:
Քրոնիկ երակային հիվանդության ախտանիշների բուժման համար նախատեսված թիվ 1 խորհուրդ տրվող դեղը, որը բաց է թողնվում առանց դեղատոմսի: 1
Ի՞նչպես է ազդում Դետրալեքս 1000-ը:
Դետրալեքս 1000-ը բարելավում է ստորին վերջույթների երակները՝ ամրացնելով երակների պատերն, ինչի շնորհիվ դանդաղեցնում է քրոնիկ երակային հիվանդության զարգացումը։
Դետրալեքս 1000-ն ունի կրկնակի ազդեցություն՝ հակաբորբոքային, ինչի շնորհիվ նվազում են ոտքերի ցավն ու այտուցվածությունը և կարգավորում է մազանոթների թափանցելիությունը, բարձրացնում դրանց դիմադրողականությունը: 2
Վերացրեք ոտքերի ցավը հենց երակների ներսից:
Դետրալեքս 1000-ը կլինիկորեն ապացուցված արդյունավետ դեղ է, որի հումքը ստացվում է յուրահատուկ չհասունացած նարինջներից: Դետրալեքս 1000-ի հումքի յուրահատուկ մշակումն ապահովում է դեղի արագ ներծծումը: 2
Ազդող նյութերի արագ ներծծումն ապահովում է դեղի ազդեցությունը հենց երակների ներսում՝ բարելավելով երակների կծկողականությունը, ինչի շնորհիվ նվազեցնում է ոտքերի ցավը, ծանրության զգացողությունն ու դանդաղեցնում է քրոնիկ երակային հիվանդության զարգացումը։ 2
Դետրալեքս 1000-ի արդյունավետությունն ընդունելուց 8 շաբաթ անց
4 շաբաթ 4
8 շաբաթ 4
Ցավ
50%
63%
Ծանրության զգացողություն
50%
65%
Այտուցվածության զգացողություն
50%
72%
Ախտանիշների նվազում
Քրոնիկ երակային հիվանդության ախտանիշների բուժման համար նախատեսված թիվ 1 խորհուրդ տրվող դեղը, որը բաց է թողնվում առանց դեղատոմսի։ 1
Բազմաթիվ կլինիկական հետազոտություններ ապացուցում են, որ Դետրալեքս 1000-ն առնվազն 50%-ով նվազեցնում է ոտքերում ցավի, ծանրության, հոգնածության և այտուցվածության զգացողությունը բուժման հենց առաջին ամսից, և այս գանգատները շարունակում են նվազել Դետրալեքս 1000-ի կիրառմանը համընթաց:
Դետրալեքս 1000 դեղն ունի հակացուցումներ, այն օգտագործելուց առաջ, նպատակահարմար է խորհրդակցել Ձեր բուժող բժշկի հետ:
Բուսական հումքից, գիտականորեն պատրաստված:
Դետրալեքս 1000-ի ակտիվ բաղադրատարրն է ֆլավոնոիդային միկրոնիզացված մաքրված ֆրակցիան (MPFF) 1000 մգ, այդ թվում՝ դիոսմին 90% (900 մգ), ֆլավոնոիդներ՝ հեսպերիդինի ձևով 10% (100 մգ):
Դետրալեքս 1000-ի ֆլավոնոիդները ստացվում են յուրահատուկ չհասունացած նարինջներից, որոնք հարուստ են բնական բուսական նյութերով:
Այս նյութերի մասնիկները մաքրվում են, զտվում են և միկրոնիզացվում են մինչև ի 2 μm-ից փոքր չափերի։ Այս չափազանց փոքր մասնիկները 2 անգամ ավելի արագ են ներծծվում և ապահովում Դետրալեքս 1000-ի բարձր արդյունվետությունը քրոնիկ երակային հիվանդության և թութքի սրացումների բուժման համար։ 6
Անվտանգության վերաբերյալ տեղեկատվություն:
Դետրալեքս 1000-ի անվտանգության վերաբերյալ տեղեկատվություն:
Դետրալեքս 1000: ֆլավոնոիդային միկրոնիզացված մաքրված ֆրակցիա – 1000 մգ, այդ թվում՝ դիոսմին – 90% (900 մգ), ֆլավոնոիդներ՝ հեսպերիդինի ձևով - 10% (100 մգ): Կիրառման ցուցումներ: Դետրալեքսը ցուցված է երակային և ավշային անբավարարությամբ պայմանավորված ախտանիշների (ցավ և ծանրություն ոտքերում, ոտքերի հոգնածություն և գիշերային ջղակծկումներ), թութքի սուր նոպայով պայմանավորված ֆուկցիոնալ ախտանիշների։*Կիրառման ցուցումներ, եղանակներ և դեղաչափեր: Մեծահասակների համար թույլատրելի օրական դեղաչափը 1 դեղահատն է, որը նախընտրելի է ընդունել առավոտյան՝ ուտելու ընթացքում: Թութքի նոպայի դեպքում՝ դեղաչափը կարող է հասնել մինչև 1 դեղահատ 3 անգամ օրական։ Հակացուցումներ: Դետրալեքսը հակացուցված է ակտիվ բաղադրատարրի և/կամ օժանդակ նյութերից որևէ մեկի նկատմամբ գերզգայնություն ունեցող պացիենտներին: *Կիրառման հատուկ հրահանգներ և նախազգուշացումներ: Թութքի սրացման ժամանակ Դետրալեքսի նշանակումը չի փոխարինում ուղիղաղիքային խանգարուﬓերի հատուկ բուժմանը։ Եթե ախտանիշներն արագ չեն անհետանում, ապա անհրաժեշտ է իրականացնել պրոկտոլոգիական հետազոտություն և վերանայել բուժումը: Փոխազդեցությունն այլ դեղաﬕջոցների հետ՝ չի արձանագրվել։ Կիրառումը հղիության և կրծքով կերակրելու շրջանում ցանկալի չէ Դետրալեքս դեղը օգտագործել *Կողմնակի ազդեցություններ: Հաճախակի թեթև (ոչ ծանր) կողմնակի ազդեցություններ
փորլուծություն, մարսողության խանգարումներ, սրտխառնոց, փսխում: Ոչ հաճախ՝ կոլիտներ։ Հազվադեպ՝ գլխապտույտ, գլխացավ, ընդհանուր թուլություն ցանավորում, քոր, եղնջացան։ Անհայտ հաճախականությամբ՝ որովայնային ցավ, դեմքի, լեզվի, կոպերի անգիոայտուց: Կվինկեի այտուցի եզակի դեպքեր: *Դեղաբանական հատկություններ: Դետրալեքսը ազդում է երակային արյան վերադարձն ապահովող համակարգի վրա, նվազեցնում է երակների լայնացումն ու արյան կանգը, կարգավորում է մազանոթների թափանցելիությունը, բարձրացնում է դրանց դիմադրողականությունը:
Լես Լաբորատոիրես Սերվիե, Ֆրանսիա, 92284 Սուրեն սեդեքս, Կարնո փ, շ․ 50
Les Laboratoires Servier 50, rue Carnot 92284 Suresnes cedex France
Լրացուցիչ տեղեկատվության համար ծանոթանալ դեղի ընդհանուր բնութագրին։
Հղումներ
- IQVIA Daflon sales data MAT Q2 2021
- Adapted from Nicolaides A, Kakkos S, Baekgaard N, et al. Management of chronic venous disorders of the lower limbs. Guidelines according to scientific evidence. Part I. Int Angiol. 2018;37(3):181-254.1
- Garner RC, Garner JV, Gregory S, Whattam M, Calam A, Leong D. Comparison of the absorption of micronized (Daflon 500 mg) and nonmicronized 14C-diosmin tablets after oral administration to healthy volunteers by accelerator mass spectrometry and liquid scintillation counting. J Pharm Sci. 2002;91:32-40.
- Gilly R, Pillion G, Frileux C. Evaluation of a new venoactive micronized flavonoid fraction (S 5682) in symptomatic disturbances of the venolymphatic circulation of the lower limb: a double-blind, placebo-controlled study. Phlebology. 1994;9:67-70.
- Pascarella L, Lulic D, Penn AH, et al. Mechanisms in experimental venous valve failure and their modification by Daflon 500 mg. Eur J Vasc Endovasc Surg. 2008;35(1):102-110.
- Summary of Product Characteristics Daflon
2024