Դետրալեքս 1000 թութքի բուժման և կանխարգելման համար:

Ինչպե՞ս է ազդում Դետրալեքս 1000-ը:

wave icon

Դետրալեքս 1000-ը թութքի բուժման համար նախատեսված ներքին ընդունման դեղ է, որն ընկճում է լայնացած մանր երակներում առաջացած բորբոքումը թութքի սրացման ժամանակ։ 1

Դետրալեքս 1000-ն արագ նվազեցնում է թութքի սրացման ախտանիշները և ամրացնում երակների պատերը, ինչը նպաստում է արյան հոսքի բարելավմանը և երկարատև վերահսկմանը։ 1

Պացիենտ, որը ստանում է ներքին ընդունման բուժում Դետրալեքս 1000-ով

Ստեղծված է արագ ներծծում և ազդեցություն ապահովելու համար:

wave icon

Դետրալեքս 1000-ը կլինիկորեն ապացուցված արդյունավետ դեղ է, որը ստացվում է բնական հումքից և հատուկ կերպով մշակվում՝ առավելագույն ներծծում ապահովելու համար: 1

Այս բարելավված ներծծումը նշանակում է, որ Դետրալեքս 1000-ը կարող է արագորեն հասնել խնդրի արմատին, որպեսզի արագ նվազեցնի թութքի դրվագների տևողությունը, ինտենսիվությունը և կրկնությունը դեղաչափման երկու տարբերակով՝ սուր դրվագների արագ ազդող բուժման կամ կրկնվող թութքի շարունակական կանխարգելման համար: 2

Ախտանիշների արագ նվազեցում

wave icon

Դետրալեքս 1000-ը կլինիկորեն ապացուցված, արագ ազդող արդյունավետ դեղ է թութքի սրացումների բուժման համար: 1,2

Բուժման առաջին երկու օրվա ընթացքում հիվանդների 42%-ի մոտ նվազում են բոլոր ախտանիշները, երրորդ օրը 80%-ի մոտ դադարում է արյունահոսությունը և մեկ շաբաթ անց բոլոր հիվանդների մոտ անհետանում են բոլոր ախտանիշները ՝ ցավը, արյունահոսությունն ու արտամղումը։

Դետրալեքս 1000-ը կարող է օգտագործվել նաև մինչև երկու ամիս տևողությամբ քրոնիկ և կրկնվող թութքի բուժման համար: Օրական ընդամենը մեկ դեղահատով հիվանդների 71%-ը հայտնել է սուր դրվագների ավելի սակավ դեպքերի մասին: 5

Արագ ազդեցություն թութքի սրացման ժամանակ

Օր 2-րդ

Հիվանդների 42%-ի մոտ նվազում են ախտանիշները

Օր 3-րդ

Հիվանդների 80%-ի մոտ դադարում է արյունահոսությունը

Օր 7-րդ

Հիվանդների 94%-ի մոտ դադարում է արյունահոսությունը 2 ,

84%-ի մոտ դադարում է ցավը 4 ,

81%-ի մոտ դադարում է արտահոսքը 4

Շարունակական բուժում թութքի կրկնվող սրացումների կանխարգելման համար

2 ամիս անց

31% Սուր ախտանիշների նվազում

43% Ախտանիշների արագ բարելավում

71% Սուր դրվագների կրկնության նվազեցում

Բուսական հումքից, գիտականորեն պատրաստված:

wave icon

Դետրալեքս 1000-ը պարունակում է՝ ֆլավոնոիդային միկրոնիզացված մաքրված ֆրակցիա (MPFF) 1000 մգ, այդ թվում՝ դիոսմին – 90% (900 մգ), ֆլավոնոիդներ՝ հեսպերիդինի ձևով - 10% (100 մգ):

Դետրալեքս 1000-ի ֆլավոնոիդները ստացվում են յուրահատուկ չհասունացած նարինջներից, որոնք հարուստ են բնական բուսական նյութերով:
Այս նյութերի մասնիկները մաքրվում են, զտվում և միկրոնիզացվում մինչև 2 μm-ից պակաս չափերի։ Այս չափազանց փոքր մասնիկները 2 անգամ ավելի արագ են ներծծվում և ապահովում Դետրալեքս 1000-ի բարձր արդյունվետությունը քրոնիկ երակային հիվանդության և թութքի սրացումների բուժման համար։ 6

Ֆլավոնիդային միկրոնիզացված մաքրված ֆրակցիա

Անվտանգության վերաբերյալ տեղեկատվություն

Դետրալեքս 1000-ի անվտանգության վերաբերյալ տեղեկատվություն

Դետրալեքս 1000: ֆլավոնոիդային միկրոնիզացված մաքրված ֆրակցիա – 1000 մգ, այդ թվում՝ դիոսմին – 90% (900 մգ), ֆլավոնոիդներ՝ հեսպերիդինի ձևով - 10% (100 մգ): Կիրառման ցուցումներ: Դետրալեքսը ցուցված է երակային և ավշային անբավարարությամբ պայմանավորված ախտանիշների (ցավ և ծանրություն ոտքերում, ոտքերի հոգնածություն և գիշերային ջղակծկումներ), թութքի սուր նոպայով պայմանավորված ֆուկցիոնալ ախտանիշների։*Կիրառման ցուցումներ, եղանակներ և դեղաչափեր: Մեծահասակների համար թույլատրելի օրական դեղաչափը 1 դեղահատն է, որը նախընտրելի է ընդունել առավոտյան՝ ուտելու ընթացքում: Թութքի նոպայի դեպքում՝ դեղաչափը կարող է հասնել մինչև 1 դեղահատ 3 անգամ օրական։ Հակացուցումներ: Դետրալեքսը հակացուցված է ակտիվ բաղադրատարրի և/կամ օժանդակ նյութերից որևէ մեկի նկատմամբ գերզգայնություն ունեցող պացիենտներին: *Կիրառման հատուկ հրահանգներ և նախազգուշացումներ: Թութքի սրացման ժամանակ Դետրալեքսի նշանակումը չի փոխարինում ուղիղաղիքային խանգարուﬓերի հատուկ բուժմանը։ Եթե ախտանիշներն արագ չեն անհետանում, ապա անհրաժեշտ է իրականացնել պրոկտոլոգիական հետազոտություն և վերանայել բուժումը: Փոխազդեցությունն այլ դեղաﬕջոցների հետ՝ չի արձանագրվել։ Կիրառումը հղիության և կրծքով կերակրելու շրջանում ցանկալի չէ Դետրալեքս դեղը օգտագործել *Կողմնակի ազդեցություններ: Հաճախակի թեթև (ոչ ծանր) կողմնակի ազդեցություններ փորլուծություն, մարսողության խանգարումներ, սրտխառնոց, փսխում: Ոչ հաճախ՝ կոլիտներ։ Հազվադեպ՝ գլխապտույտ, գլխացավ, ընդհանուր թուլություն ցանավորում, քոր, եղնջացան։ Անհայտ հաճախականությամբ՝ որովայնային ցավ, դեմքի, լեզվի, կոպերի անգիոայտուց: Կվինկեի այտուցի եզակի դեպքեր: *Դեղաբանական հատկություններ: Դետրալեքսը ազդում է երակային արյան վերադարձն ապահովող համակարգի վրա, նվազեցնում է երակների լայնացումն ու արյան կանգը, կարգավորում է մազանոթների թափանցելիությունը, բարձրացնում է դրանց դիմադրողականությունը:

Լես Լաբորատոիրես Սերվիե, Ֆրանսիա, 92284 Սուրեն սեդեքս, Կարնո փ, շ․ 50
Les Laboratoires Servier 50, rue Carnot 92284 Suresnes cedex France Լրացուցիչ տեղեկատվության համար ծանոթանալ դեղի ընդհանուր բնութագրին։

Հղումներ

  1. Shelygin Y, Krivokapic Z, Frolov SA, et al. Clinical acceptability study of micronized purified flavonoid fraction 1000 mg tablets versus 500 mg tablets in patients suffering acute hemorrhoidal disease. Curr Med Res Opin. 2016;32(11):1821-1826.
  2. Misra MC, Parshad R. Randomized clinical trial of micronized flavonoids in the early control of bleeding due to acute internal hemorrhoids. Br J Surg. 2000;87:868-872.
  3. Garner RC, Garner JV, Gregory S, Whattam M, Calam A, Leong D. Comparison of the absorption of micronized (Daflon 500 mg) and nonmicronized 14C-diosmin tablets after oral administration to healthy volunteers by accelerator mass spectrometry and liquid scintillation counting. J Pharm Sci. 2002;91:32-40.
  4. Cospite M. Double-blind, placebo-controlled evaluation of clinical activity and safety of Daflon 500 mg in the treatment of acute hemorrhoids. Angiology. 1994;45:566-573.
  5. Godeberge P. Daflon 500mg is significantly more effective than placebo in the treatment of hemorrhoids. Phlebology. 1992;7(suppl 2):61-63.
  6. Summary of Product Characteristics Daflon 7. Greenspon. Thrombosed external hemorrhoids: outcome after conservative or surgical treatment J.Dis Colon Rectum 2004. 47(9):1493-8.

2024