Ախտանիշների թեթևացում, նվազեցում և բուժում Դետրալեքս 1000-ով

'Դետրալեքս 1000-ը հանդիսանում է ներքին ընդունման բուժում ոտքերում ցավի, ծանրության, լայնացած երակների և ոտքերի երակների վատթար առողջական վիճակի այլ ախտանիշների դեպքում

Պատասխանեք 5 կարճ հարցի Ձեր ախտանիշներն ու ռիսկի գործոնները գնահատելու համար

Գնահատեք Ձեր ախտանիշները

Ոտքերում ցա՞վ, ծանրության և հոգնածության Զգացողությո՞ւն​

wave icon

Ոտքերի ցավը, ծանրության զգացողությունն ու այտուցը կարող են լինել ոտքերում հեղուկի կուտակման հետևանք, քանի որ արյունը չի շրջանառվում այնպես, ինչպես պետք է: Այս ավելցուկային հեղուկը հանգեցնում է քրոնիկ երակային անբավարարության ախտանիշների՝ ժամանակի ընթացքում վատթարացնելով ոտքերի երակների առողջական վիճակը: 2

Առողջ երակ արյան բնականոն հոսքով

Առողջ երակներ

Առողջ երակներն ունեն փոքր փականներ, որոնք կանխում են արյան հետհոսքն երակներում:

ախտահարված երակ արյան վատ հոսքով

Ախտահարված երակներ

Երբ երակների ներքին պատերը վնասվում են, և այս փականները ևս չեն աշխատում, արյունը կարող է հետ հոսել երակներում, ինչի հետևանքով ոտքի ստորին հատվածում արյունը կուտակվում և լճանում է, ինչը հանգեցնում է լայնացած երակների և անհարմարավետ ախտանիշների, որոնք ժամանակի ընթացքում կարող են էլ ավելի վատթարանալ:

Արյան հետհոսքի և լճացման ախտանիշները

wave icon

Մի շարք նշաններ և ախտանիշներ կարող են մատնանշել ոտքերում արյան անբավարար հոսքը: Եթե ​​Ձեզ մոտ առկա են հետևյալ ախտանիշներից որևէ մեկը ոտքերի կամ կոճերի հատվածում, ապա խորհուրդ է տրվում դիմել բժշկի, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կարող են վատթարանալ: 1,2

Ցավ, ծանրության զգացողություն և այտուցվածություն

Ոտքերի ցավ, ծանրություն կամ այտուցվածություն

ոտքերի հոգնածություն

Հոգնածություն

գիշերային ջղաձգումներ և ցավ

Ջղաձգումներ

մազանոթային ցանցեր կամ լայնացած երակներ

Մազանոթային ցանցեր կամ լայնացած երակներ

Ունե՞ք այս գանգատներից որևէ մեկը

Եթե ​​Դուք պարբերաբար տառապում եք այս ախտանիշներից առնվազն մեկից, անցեք մեր արագ ինքնագնահատման թեստը և օգտագործեք ստացված արդյունքը Ձեր հետագա քայլերն ուղղորդելու համար:

Սկսել ինքնագնահատումը

Ախտանիշների բուժումը վաղ փուլերում առավել արդյունավետ է

wave icon

Ոտքերի ցավը, ծանրության զգացողությունն ու այտուցվածությունը կարող են լինել քրոնիկ երակային անբավարարության վաղ նշաններ: Չբուժվելու դեպքում այս ախտանիշները կարող են ուժեղանալ՝ հանգեցնելով լայնացած երակների և խոցերի առաջացման: Հիվանդության տարբեր փուլերը նկարագրվում են որպես C0-C6 աստիճաններ՝ կախված ախտանիշների ծանրությունից, ինչպես ցույց է տրված այստեղ.

Ցավ և ծանրության զգացողություն

Փուլ 0

Ոտքերում ցավ, ծանրության զգացողություն

image

Իմանալ ավելին

Փուլ 0

Ոտքերում ցավ, ծանրության զգացողություն

Առաջին փուլն արտահայտվում է առանց երակային հիվանդության տեսանելի նշանների: Այնուամենայնիվ, վնասումը կարող է արդեն սկսվել երակի ներսում: Սա հանգեցնում է երակային ռեֆլյուքսի, և այդ պատճառով Դուք պետք է սկսեք բուժումը, նույնիսկ եթե Ձեր միակ ախտանիշը ոտքերում ցավի և ծանրության զգացողությունն է :

image

Փակել

 մազանոթային ցանցեր

Փուլ 1

Կապտամանուշակագույն մազանոթային ցանցեր

image

Իմանալ ավելին

Փուլ 1

Կապտամանուշակագույն մազանոթային ցանցեր

Նախնական ախտանիշների անտեսումը կարող է հանգեցնել վիճակի վատթարացման՝ հանգեցնելով ախտահարված արյունատար անոթների կամ «մազանոթային ցանցերի» և տեսանելի երակների: Դրանք սովորաբար ցավոտ չեն, բայց ոտքի երակների խնդիրների կարևոր ցուցանիշ են: Կարևոր է չանտեսել այս վաղ նշանը, քանի որ վիճակը կարող է արագ զարգանալ:

image

Փակել

տեսանելի լայնացած երակներ

Փուլ 2

Լայնացած երակներ

image

Իմանալ ավելին

Փուլ 2

Լայնացած երակներ

Չբուժվելու դեպքում 1-ին փուլը վերածվում է 2-րդ փուլի, երակները դառնում են անսովոր արտահայտված, լայնացած և ձգված: Ոտքերի և կոճերի այս ակնհայտ, լայնացած երակները քրոնիկ երակային անբավարարության հստակ նշաններ են:

image

Փակել

այտուցվածություն կոճի շրջանում

Փուլ 3

Այտուց ոտքի կոճի հատվածում

image

Իմանալ ավելին

Փուլ 3

Այտուց ոտքի կոճի հատվածում

Այտուցը կարող է առաջանալ 3-րդ փուլում՝ ճնշման բարձրացման և արտահոսքի, երակների պատերի և փականների վիճակի հետագա վատթարացման հետևանքով:

image

Փակել

այտուցվածություն կոճի շրջանում

Փուլ 4

Մաշկային փոփոխություններ

image

Իմանալ ավելին

Փուլ 4

Մաշկային փոփոխություններ

Արյան շարունակվող վատթար շրջանառությունը կարող է հանգեցնել 4-րդ փուլին, որը բնութագրվում է կոճերի շուրջ մաշկի մգացումով (հիպերպիգմենտացիա), կարմրությամբ, չորությամբ, քորով (երակային էկզեմա), փափուկ հյուսվածքների կարծրացմամբ և սպիտակավուն բծերի ձևավորմամբ:

image

Փակել

մաշկային փոփոխություններ

Փուլ 5

Փակ խոցեր

image

Իմանալ ավելին

Փուլ 5

Փակ խոցեր

5-րդ փուլը բնորոշվում է մաշկի բաց, բայց ապաքինվող խոցերի առկայությամբ։ Դրանք կարող են ցավոտ լինել և ազդել Ձեր կյանքի որակի վրա՝ դժվարացնելով տեղաշարժվելը:

image

Փակել

փակ և բաց խոցեր

Փուլ 6

Բաց խոցեր

image

Իմանալ ավելին

Փուլ 6

Բաց խոցեր

6-րդ փուլի դեպքում, ոտքերի վրա բաց վերքեր են լինում, որոնք կոչվում են խոցեր: Այս փուլի դեպքում առկա է շրջանառության էլ ավելի վատթարացում և մազանոթներում արտահոսքի ավելացում:

image

Փակել

Եթե ​​ունեք կամ զգում եք այս նշաններից և ախտանիշներից որևէ մեկը, ապա խորհուրդ է տրվում դիմել բժշկի:

Ճանաչելով ախտանիշները և միջոցներ ձեռնարկելով՝ Դուք կարող եք զգալիորեն նվազեցնել Ձեր հիվանդության առաջընթացը և նվազեցնել ազդեցությունը Ձեր առօրյա կյանքի վրա:

Վտանգի վերահսկվող գործոններ

Նստակյաց ապրելակերպ

Ավելորդ քաշ

Վտանգի չվերահսկվող գործոններ

Տարիք

Սեռ

Ժառանգականություն

Ի՞նչ գործոններ են ազդում արյան հոսքի վրա

wave icon

Քրոնիկ երակային անբավարարության համար կան մի քանի հիմնական ռիսկային գործոններ, որոնցից մի քանիսը կարող են Ձեր վերահսկողությունից դուրս լինել, բայց մյուսների դեպքում կարող եք քայլեր ձեռնարկել նվազեցնելու համար: 1

wave icon

Կանայք սովորաբար առավել հակված են, ինչպես նաև ընտանեկան պատմությունը, տարիքը ևս մեծացնում են ախտանիշների զարգացման հավանականությունը:

Այլ պատճառներից են նաև ավելորդ քաշը և նստակյաց ապրելակերպը: Նրանք, ովքեր երկար ժամանակ կանգնած կամ նստած դիրքում են լինում, օրինակ՝ բուժքույրերը, ուսուցիչները և սպասարկման ոլորտում աշխատողները, հատկապես վտանգի խմբում են:

Խորհուրդներ առողջ ոտքեր ունենալու համար

wave icon

Ներառելով պարզ սովորություններ Ձեր առօրյայում և պահպանելով առողջ ապրելակերպ՝ Դուք կարող եք Ձեր ոտքերը պաշտպանել անհարմարավետության զգացողությունից, որն առաջանում է Ձեր ոտքերում հեղուկի կուտակման հետևանքով, ինչը ժամանակի ընթացքում հանգեցնում է երակներին ախտահարման:

Եղեք ակտիվ

Պարբերաբար վարժությունների կատարումն օգնում է բարելավել արյան շրջանառությունը և տոնուսավորել Ձեր ոտքերի մկանները:

Կրեք կոմպրեսիոն գուլպաներ:

Կրեք բժշկական կոմպրեսիոն գուլպաներ, դրանք ցուցաբերում են բարձր սեղմող ազդեցություն կոճի հատվածում և աստիճանաբար նվազում է ազդրերի հատվածում, ինչը բարելավում է երակներում արյան հոսքը ոտքերից դեպի սիրտ ։​

Պահպանեք իդեալական քաշը

Ուշադիր հետևեք Ձեր քաշին, քանի որ գիրությունը կարող է նպաստել ոտքի փականների արգելափակմանը կամ թուլացմանը:

Խուսափեք բարձրակրունկ կոշիկներ կրելուց:

Ընտրեք ցածր, բայց ոչ տափակ կամ միջին բարձրությամբ կրունկով կոշիկներ, որպեսզի նպաստեք ոտքերի ստորին հատվածի ակտիվությանը:

Կրեք լայն հագուստ

Խուսափեք նեղ հագուստ կրելուց, որը կարող է սահմանափակել արյան հոսքը ոտքերում և մեծացնել քրոնիկ երակային անբավարարության վտանգը:​

Խուսափեք ոտքերի տաքացումից

Երակները շոգից լայնանում են, ինչը կարող է հանգեցնել արյան կուտակմանը և նպաստել ոտքերում ցավի և ծանրության զգացողության առաջացմանը:

Պարբերաբար շարժվեք

Խուսափեք շատ երկար նստելուց կամ կանգնելուց, որպեսզի կանխեք արյան կուտակումը Ձեր ոտքերի երակներում :

Նստած դիրքում գտնվելիս բարձրացրեք Ձեր ոտքերը:

Հանգստանալիս բարձրացրեք Ձեր ոտքերը, որպեսզի հեշտացնեք արյան հոսքը դեպի սիրտ:

Ի հավելումն կենսակերպի փոփոխություններին, տեղային քսուքներն ու հելերը կարող են օգտագործվել ախտանիշների թեթևացման համար, իսկ դեղահատերը բուժում են հիվանդությունը երակների ներսից:

Հաճախ տրվող հարցեր

wave icon

Քրոնիկ երակային անբավարարության բուժումը կարևոր է ոտքերի առողջությունը պահպանման համար: Եթե ունեք ոտքերում գանգատներ, ապա խորհուրդ է տրվում դիմել բժշկի համապատասխան բուժում ստանալու համար:

Ինչի՞ համար է օգտագործվում Դետրալեքս 1000-ը:

Դետրալեքս 1000-ը ստորին վերջույթների բուժման համար նախատեսված ներքին ընդունման դեղ է, որը նվազեցնում է քրոնիկ երակային անբավարարության նշաններն ու ախտանիշները, ինչպիսիք են՝ լայնացած երակները, մազանոթաային աստղիկները, ոտքերի ցավը, ջղաձգումները և ծանրության զգացողությունը: Այն նաև օգնում է նվազեցնել ոտքի ստորին հատվածի այտուցը, որը կապված է նշված վիճակի հետ:

Դետրալեքս 1000-ը գնելու համար պե՞տք է արդյոք դեղատոմս:

Դետրալեքս 1000-ը կարող եք ձեռք բերել առանց դեղատոմսի:

Ինչպե՞ս է ազդում Դետրալեքս 1000-ը:

Դետրալեքս 1000-ը, բարելավելով երակների տոնուսը, բարելավում է արյան շրջանառութունը երակներում, ինչի շնորհիվ նվազեցնում է ցավը, ծանրության զգացողությունն ու ոտքերի այտուցվածությունը:

Ի՞նչ է Դետրալեքս 1000-ը:

Դետրալեքս 1000-ի ակտիվ բաղադրիչը միկրոնիզացված մաքրված ֆլավոնոիդ ֆրակցիան է (MPFF): Այն բաղկացած է ցիտրուսային բիոֆլավոնոիդներից, որոնք պարունակում են 90% դիոսմին և 10% այլ ֆլավոնոիդներ, որոնք արտահայտված են հեսպերիդինի տեսքով:

Ի՞նչ է նշանակում միկրոնիզացված:

Միկրոնիզացված նշանակում է, որ նյութը մանրեցվել է շատ փոքր մասնիկների՝ առավել արդյունավետ ներծծման համար:

Ի՞նչ դեղաչափով պետք է ընդունել Դետրալեքս 1000-ը քրոնիկ երակային անբավարարության բուժման ժամանակ:

Պարզապես ընդունեք օրական 1 դեղահատ Դետրալեքս 1000 առավոտյան՝ ուտելու ընթացքում:

Որքա՞ն ժամանակ պետք է ընդունեմ Դետրալեքս 1000-ը:

Դետրալեքս 1000-ը շարունակական բուժում է քրոնիկ երակային անբավարարության համար: Խորհուրդ է տրվում շարունակել ընդունել Դետրալեքս 1000-ը օրական 1 դեղահատ, եթե այլ հրահանգներ չկան Ձեր բժշկի կամ դեղագետի կողմից:

Ես շատ դեղորայք եմ ընդունում, կարելի՞ է Դետրալեքս 1000-ն ընդունել այլ դեղերի հետ:

Դուք պետք է խոսեք Ձեր բժշկի հետ և քննարկեք, թե արդյոք Դետրալեքս 1000-ն անվտա՞նգ է Ձեր' այլ դեղերի հետ համատեղելու համար:

Ինչպիսի՞ն է Դետրալեքս 1000-ի տանելիությունը:

Դետրալեքս 1000-ն օժտված է բարձր տանելիությամբ, և փորձարկումներում նկատված կողմնակի ազդեցությունները մեղմ են եղել: Հնարավոր կողմնակի ազդեցությունները ներառում են՝ գերզգայունություն/ալերգիա, ստամոքս-աղիքային անհանգստություն, գլխապտույտ, գլխացավ, թուլություն և մաշկային ռեակցիաներ:

Անվտանգության տեղեկատվություն

Դետրալեքս 1000-ի անվտանգության վերաբերյալ տեղեկատվություն

Դետրալեքս 1000: ֆլավոնոիդային միկրոնիզացված մաքրված ֆրակցիա – 1000 մգ, այդ թվում՝ դիոսմին – 90% (900 մգ), ֆլավոնոիդներ՝ հեսպերիդինի ձևով - 10% (100 մգ): Կիրառման ցուցումներ: Դետրալեքսը ցուցված է երակային և ավշային անբավարարությամբ պայմանավորված ախտանիշների (ցավ և ծանրություն ոտքերում, ոտքերի հոգնածություն և գիշերային ջղակծկումներ), թութքի սուր նոպայով պայմանավորված ֆուկցիոնալ ախտանիշների։*Կիրառման ցուցումներ, եղանակներ և դեղաչափեր: Մեծահասակների համար թույլատրելի օրական դեղաչափը 1 դեղահատն է, որը նախընտրելի է ընդունել առավոտյան՝ ուտելու ընթացքում: Թութքի նոպայի դեպքում՝ դեղաչափը կարող է հասնել մինչև 1 դեղահատ 3 անգամ օրական։ Հակացուցումներ: Դետրալեքսը հակացուցված է ակտիվ բաղադրատարրի և/կամ օժանդակ նյութերից որևէ մեկի նկատմամբ գերզգայնություն ունեցող պացիենտներին: *Կիրառման հատուկ հրահանգներ և նախազգուշացումներ: Թութքի սրացման ժամանակ Դետրալեքսի նշանակումը չի փոխարինում ուղիղաղիքային խանգարուﬓերի հատուկ բուժմանը։ Եթե ախտանիշներն արագ չեն անհետանում, ապա անհրաժեշտ է իրականացնել պրոկտոլոգիական հետազոտություն և վերանայել բուժումը: Փոխազդեցությունն այլ դեղաﬕջոցների հետ՝ չի արձանագրվել։ Կիրառումը հղիության և կրծքով կերակրելու շրջանում ցանկալի չէ Դետրալեքս դեղը օգտագործել *Կողմնակի ազդեցություններ: Հաճախակի թեթև (ոչ ծանր) կողմնակի ազդեցություններ փորլուծություն, մարսողության խանգարումներ, սրտխառնոց, փսխում: Ոչ հաճախ՝ կոլիտներ։ Հազվադեպ՝ գլխապտույտ, գլխացավ, ընդհանուր թուլություն ցանավորում, քոր, եղնջացան։ Անհայտ հաճախականությամբ՝ որովայնային ցավ, դեմքի, լեզվի, կոպերի անգիոայտուց: Կվինկեի այտուցի եզակի դեպքեր: *Դեղաբանական հատկություններ: Դետրալեքսը ազդում է երակային արյան վերադարձն ապահովող համակարգի վրա, նվազեցնում է երակների լայնացումն ու արյան կանգը, կարգավորում է մազանոթների թափանցելիությունը, բարձրացնում է դրանց դիմադրողականությունը:

Լես Լաբորատոիրես Սերվիե, Ֆրանսիա, 92284 Սուրեն սեդեքս, Կարնո փ, շ․ 50

Les Laboratoires Servier 50, rue Carnot 92284 Suresnes cedex France

Լրացուցիչ տեղեկատվության համար ծանոթանալ դեղի ընդհանուր բնութագրին։

References:

  1. Adapted from Nicolaides A, Kakkos S, Baekgaard N, et al. Management of chronic venous disorders of the lower limbs.
  2. Guidelines according to scientific evidence. Part I. Int Angiol. 2018;37(3):181-254.1 Bergan JJ et al. N Engl J Med. 2006;355:488-498​1.

2024